Մենք շահագրգռված ենք, որ բացվեն Հարավային Կովկասի երթուղիները. Միշուստինը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

 

ՌԴ-ն հետևողականորեն հանդես է գալիս Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Այս մասին Ծաղկաձորում ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները մարդկանց միջև

  --00—ՅՄ