ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Մի քանի ամսում շատերը մոռացան, որ Աղդամի ճանապարհով թե՛ ռուսները, թե՛ ադրբեջանցի զինվորականները երթևեկել են դեռ 2020-ի վերջերից սկսած։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Շնորհիվ Նիկոլի մեկ ստորագրության, որով հանձնվեցին նաև Աղդամը և Քարվաճառը։
Արցախի պաշարման պայմաններում ռուսական էս 1 բեռնատարը Աղդամի կողմից մտցնելը դարձել էր ռուսների համար դեմք փրկելու օպերացիա։ Չնայած եթե նույնիսկ այդ 1 բեռնատար մտցնելը 4–5 օր է տևում, դա արդեն այդքան էլ դեմք փրկել չէ։
Դեմք փրկելը կլիներ, եթե նաև Հայաստանի հետ կապը վերականգնեին։ Ինչը շրջանառվող լուրերի համաձայն պետք է լինի մի քանի ժամվա ընթացքում, բայց ինչին անձամբ ես չեմ հավատում։ Ուրախ կլինեմ սխալվել»,-ընդգծել է նա:
--00—ՅՄ