ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Երեկ Արցախի Հանրապետությունում դավադիր կերպով ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները չեն հարգում միջազգային իրավունքի որևէ նորմ և միշտ մնալու են իրենց դավադիր քաղաքականության գծի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել <<Ուժը հայրենյաց>> կուսակցության նախագահ` Տիգրան Արզաքանցյանը։
«Ռուբեն Վարդանյանը ստեղծագործ, արարող, ազգանվեր հայ գործչի դասական օրինակ է։ Նրա բոլոր ծրագրերն առաջնահերթությամբ հայակենտրոն են և միտված են Հայաստանի ու Արցախի զարգացմանը։
<<Ուժը Հայրենյաց>> կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալումը, կոչ է անում Հայաստանի իշխանություններին և մեր միջազգային գործընկերին ձեռնարկել բոլոր միջոցները ժամ առաջ ազատ արձակելու Ռուբեն Վարդանյանին»։
--00—ԼՀ