Գրանադայում կայանալիք հանդիպումից սպասելիքները Ալիևը քննարկել է Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ալ

Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Իսպանիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպմանը։

«Հուսով եմ, որ Գրանադայում նախատեսված հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը»,- ասել է Ալիևը՝ պնդելով, թե խաղաղություն հաստատելու «պատմական հնարավորություն» է ստեղծվել։

«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն է ստեղծվել, Ադրբեջանը այդ ուղղությամբ ջանքեր է ներդնում»,- պնդել է Ալիևը։

--00—ԼՀ