ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց կիրառեց գրավը՝ 2 մլն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։
Դատարանը որոշեց ազատ արձակել Գալեյանին՝ հենց նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։
--00—ՅՄ