ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը, որով հանդես է եկել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին.
«Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան նաև մի շարք մարդասիրական հարցեր, որոնք չեն կարող անտեսվել։ Բոլոր հայ գերիների և պահվող անձանց, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն ուղղությամբ համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը կարող է ճանապարհ հարթել դեպի երկարատև, արդար և արժանապատիվ խաղաղություն։
Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ԵԱՀԿ պատասխանատու անդամ, բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ նպատակով։ Եվ ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու և միջազգային օրենքների վրա հիմնված կարգ ամրապնդելու համար»։
--00—ԼՀ