ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հայաստանը թուրքական կողմից գործողությունների է սպասում, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու հարցում շոշափելի արդյունքներ չկան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ մենք հաստատեցինք երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու համաձայնությունը։ Ինչպես տեսնում ենք, դեռ շոշափելի քայլեր չկան։ Քաղաքական և ենթակառուցվածքային բոլոր պայմանները։ Հայկական կողմից սահմանի բացումը տեղում է, մենք սպասում ենք թուրքական կողմին»,- նշեց նա։
--00—ԼՀ