ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Բելգիայի Լյովեն քաղաքի թաղամասերից մեկում բախումներ են տեղի ունեցել քրդական ու թուրքական համայնքների միջև։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Քրդական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մի խումբ քրդեր որոշել էին նշել մահմեդական Նովրուզի տոնակատարությունները թաղամասի փողոցներում, սակայն մի խումբ թուրք ազգայնականներ դիմել են սադրանքի և խոչնդոտել տոնակատարությունը՝ կազմակերպելով բողոքի ակցիա։
Բախումների հետևանքով մի խումբ քրդեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադանոցներ, տուժածներ կան նաև թուրքական կողմում։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է վեց մարդ, որից մեկը ծանր վիճակում է։
Քրդական աղբյուրների տեղեկություններով՝ թուրքերը փորձել էին հրկիզել քրդերի տներից մեկը։ Քրդական կողմը, որպես պատասխան քայլ, ծածանել է Թուրքիայում ցմահ ազատարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը։
Ի պատասխան դրան՝ թուրք մի խումբ ազգայնականներ ցույց են տվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը: Ոստիկանությանը հաջողվել է ցրել կողմերին՝ օգտագործելով արցունքաբեր գազ։
Սպասվում է, որ մի շարք քրդական կառույցներ տեղի ունեցածի կապակցությամբ բողոքի ակցիաներ կիրականացնեն եվրոպական մի շարք երկրներում։
--00—ԼՀ