ԵՄ խորհրդի հանձնաժողովի անդամները կայցելեն Հարավային Կովկասի տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

մ.

Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։

Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի մասին։

--00—ԼՀ