ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Մարկո Ջուրիչն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ իրեն ուղղված շնորհավորանքին։ Այս մասին սերբ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները։ Այս տարի, երբ մենք նշում ենք Սերբիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների առումով», - գրել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
--00—ՅՄ