ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Բաքվի դատարանը երկարաձգել է ադրբեջանցիների կողմից առևանգված և բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Մեղադրող դատախազն առաջարկել է Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգել ևս 5 ամսով՝ հիմնավորելով խոշոր քրեական գործով նախաքննության շարունակմամբ։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։
--00—ՅՄ