Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

l-2vImeDxJ8z

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց:

Արդեն թվերը խառնում ենք, թե ով երբ է բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվեց, հետագայում ում տնային կալանք տվեցին, վարչական հսկողություն կամ ազատ արձակեցին:

Իհարկե սրա մասին գիտեն այն նվիրյալ իրավապաշտպանները, ովքեր օր ու գիշեր այս գործերով դետալային զբաղվում են:

Կալանավայրերում անընդհատ հանդիպում ես տարբեր քաղաքական իրավիճակներում անազատությունից զրկված անձանց` Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև վերջին օրերին կալանավորվածներ:

Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը: Դա իր ճակատագրական ընտրությունն է դառնալու»:

--00—ՅՄ