ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Իրանը և Հնդկաստանը կշարունակեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդման համատեղ աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման կոչ է արել։
Հաղորդվում է, որ Իրանի նախագահի պաշտոնակատարը շնորհավորել է Մոդիի կուսակցությանը Հնդկաստանի համընդհանուր ընտրություններում հաղթանակի համար։
«Մոխբերն ընդգծել է, որ Մոդիի ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հնդկաստանը դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր գործընկերներից մեկը»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ երկու պետությունների վճռականության շնորհիվ Թեհրանը և Դելին կդառնան հարաբերությունների էլ ավելի բարելավման վկաները։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
--00—ՅՄ