ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
ՆԳՆ-ից 24News-ի հետ զրույցում հայտնեցին, որ ռումբի մասին ահազանգողը դեռևս չի հայտնաբերվել.
«Տեղում այս պահին ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում, ստուգումներ են իրականացնում, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը»,-հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Քիչ առաջ գրել էինք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել, օդանավակայանում գտնվողները տարհանվել են:
Մերի Մանուկյան
--00—ԼՀ