Գերմանիայի հավաքականին արգելվել է կանանց և ընկերուհիներին հրավիրել մինչև Եվրո-2024-ի ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

կ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ֆուտբոլիստներին արգելել է կանանց և ընկերուհիներին հրավիրել մինչև Եվրոպայի 2024 թվականի առաջնության ավարտը, հայտնում է Bild-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

 Աղբյուրի համաձայն, սկզբում խաղացողների կանանց և ընկերուհիներին թույլատրվել է այցելել Գերմանիայի հավաքականի ճամբար, սակայն Գերմանիայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո նրանց այլևս թույլ չեն տա մտնել մարզաբազա: Նագելսմանը կարծում է, որ նրանք ֆուտբոլիստներին կշեղեն հանդիպումներին նախապատրաստվելուց:

Գերմանիան քառորդ եզրափակիչում կխաղա Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին Mercedes-Benz Arena-ում (Շտուտգարտ) Երևանի ժամանակով 20:00-ին։

--00—ԼՀ