Չպետք է թույլ տալ սահմանադրական ինստիտուտների օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

27127076_0_0_1600_901_1920x0_80_0_0_b613e6c19b6b3a52bc0e7c63f51bee22

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն: 

Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի:

Դա հենց սահմանադրական կարգի տապալում է:

Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց:

Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

--00—ՅՄ