Եթե իմ պաշտոնավարումից հետո ՌԴ-ից հատուկ միջոցներ չեն գնել, ուրեմն եղածի ժամկետն անցել էր. Երանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

140.thumb_

Եթե Ներքին գործերի նախարարությունն իմ պաշտոնավարումից հետո Ռուսաստանից հատուկ միջոցներ չի գնել, նշանակում է, որ եղած հատուկ միջոցները, որոնք հունիսի 12-ին կիրառվեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ժամկետանց էին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

Նա նաև հավելել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվել է օգտագործել «Զարյա- 3» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչը ենթադրում է, որ այդ տեսակի հատուկ միջոցը վտանգավոր է մարդու առողջության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ