Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

photo_2024-07-24_12-53-03

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի և ծառայության գծով բաժնի պետի տեղակալ Տեր-Սարգսյանը:

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 40-ամյա Արմեն Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակոմ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ