Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

 մմ.jpg

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կապալառու կազմակերպությունն առանձին տեղամասերում կատարում է ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ։ 

--00--ԼՀ