Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

ԳԳ.j

Ամերիկյան վարչակազմը դեռ կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից և ակնկալում է դա ցանկացած պահի, հինգշաբթի CNN-ի եթերում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են այն մասին, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակման սպառնալիքից»,- ասել է նա։

Քիրբիի խոսքով՝ հնարավոր հարձակման մեջ կարող են ներգրավվել «Հեզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժումը (հութիներ):

«Այսպիսով, մենք ենթադրում ենք, որ նրանք ինչ-որ բան են անելու, և դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գրեթե ցանկացած պահի», - ավելացրել է պաշտոնյան:

--00--ԼՀ