Նոր քրեական գործ՝ Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերի գործով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

image

ՌԴ քննչական մարմինները նոր քրեական գործ են հարուցել «Россия Сегодня» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերի գործով։

«Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև Քսենյա Սոբչակի նկատմամբ մահափորձեր նախապատրաստելու գործի շրջանակներում նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված կազմակերպության մասնակցության փաստի առթիվ»,-տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, երեք ամբաստանյալների մեղադրանք է առաջադրվել 205.5-րդ հոդվածի 2-րդ մասով։

--00—ՅՄ