ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել մայիսին հեղեղումից տուժած Լոռու մարզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, փոխանցում է Sputnik Արմենիան:
Նա նշեց, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ կմասնակցի կամրջի բացմանը:
«Սա մեր համագործակցության գեղեցիկ արդյունքներից մեկն է» - ասաց Սոբհանին:
ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կամուրջը կառուցվել է Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում։
--00—ՅՄ