ԱԺ-ում դանիացի պատգամավորների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

f

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել են դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը կարեւորել է հայ-դանիական խորհրդարանական համագործակցության զարգացումը:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցությունից` հանձնաժողովի նախագահն արժեւորել է այդ գործընթացում դանիական փորձառությունը: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, դրա վերաբերյալ խորհրդարանական վերահսկողությանը:

ԱԺ պատգամավորները բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները` դրանց կարգավորման հարցում կարեւորել միջազգային գործընկերների եւ կազմակերպությունների աջակցությունը: Հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին:
 


 


 

--00—ՍՊ