ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել շարունակել Ալմաթիում հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - նշել է մամուլի ծառայությունը։
--00—ՅՄ