ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սույն թվականի սեպտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, ծառայողի բուժումները շարունակվում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասացին առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը վիրավորվել էր սեպտեմբերի 7-ին Արմավիրի Նալբանդյան գյուղում հնչած կրակոցներից։ Կրակոցների հետևանքով սպանվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ