Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ների համագործակցության կարևորությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

l-18x0wh-1563x911z-0.5027.

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը սեպտեմբերի 17-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 

Դեսպան Իմանբաևը ՀՀ ԿԸՀ-ին փոխանցել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը․ հոկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում նշանակված է հանրաքվե։

Երկուստեք անդրադարձել են երկու երկրների ԿԸՀ-ների համագործակցության կարևորությանը։

--00—ՅՄ