«ՀԱՄԱՍ»-ը պլանավորել էր հարձակվել Իսրայելի վրա 2022 թվականին․ «The New York Times»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Capture6

«The New York Times»-ը պնդում է, որ «ՀԱՄԱՍ» շարժումը ծրագրել է մեծ հարձակում իրականացնել Իսրայելի վրա 2022 թվականի աշնանը, սակայն հետաձգել է այն՝ իբր Իրանի և «Հըզբոլլահի» աջակցությունը ստանալու համար։

«Սկզբում «ՀԱՄԱՍ»-ը նախատեսում էր «Մեծ նախագիծ» ծածկանունով հարձակում իրականացնել 2022 թվականի աշնանը: Սակայն խմբավորումը հետաձգեց պլանը, քանի որ փորձում էր համոզել Իրանին և «Հըզբոլլահին» մասնակցել դրան»,- գրում է հրատարակությունը։

Միաժամանակ Իրանից հայտարարել են, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ»-ի հարձակմանը։ «Հըզբոլլահ» շարժումը միացավ «ՀԱՄԱՍ»-ի «կռվին» մոտ մեկ ամիս անց։

--00—ՅՄ