ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ իշխանության թուլությունն ու անատամությունը համաշխարհային ուժերի դիմակայության ֆոնին կարող է երկրին նոր բացասական հետևանքներ բերել՝ ապագայում շատ ավելի դժվարացնելով Հայաստանի ուրվագծերի ձևավորումը։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Սակայն անդառնալիության սահմանը դեռ չենք հատել։ Համոզված եմ, որ հայրենիքի համար մտահոգ հզոր ուժերը կգիտակցեն այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց կբախվի յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից, և կհամախմբեն համահայկական ներուժը ոչ միայն Հայաստանի պետականության պահպանման ու ամրապնդման, այլև կորցրած բոլոր դիրքերը վերականգնելու համար»,- այսպիսի գրառում է արել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի կապացությամբ, որը կանգնեցվեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված եռակողմը հայտարարությամբ։
Պատերազմը, զոհաբերությունները, տարածքների հանձնումը, պատմական խորհրդանիշներն ու հոգևոր արժեքները ոտնահարելը, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու քաղաքականությունը «թավշյա իշխանությունների» գործողությունների արդյունքն է։ Այս պատերազմի հետևանքները հանգեցրին Արցախի հայաթափմանը և համեմատելի են Հայոց ցեղասպանության հետ, կարծում է Աբրահամյանը։
--00—ԼՀ