ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ խորտակված նավից փրկվել է 28 մարդ, որոնք թեթև վնասվածքներ են ունեցել։ 16 մարդ, այդ թվում՝ 12 օտարերկրացի, անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Sea Story նավը, որում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 13 անդամ, 5-օրյա ջրասուզման ուղևորության էր մեկնել նոյեմբերի 24-ին։ Նավը, սակայն, նոյեմբերի 25-ին խորտակվել է Մարսա Ալամ քաղաքի մոտ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավում եղել է անձնակազմի 14 անդամ։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ ըստ նախնական տվյալների՝ նավին հարվածել է խոշոր ալիք, և այն 5-7 րոպեի ընթացքում կողաշրջվել է։
«Որոշ ուղևորներ իրենց խցիկներում էին, այդ պատճառով չեն կարողացել փախչել», - հայտնել է նահանգապետ Ամր Հանաֆին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ