ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Վրաստանում Լիտվայի և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանները և Լատվիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դարիուս Վիտկաուսկասը, Մարգե Մարդիսալու-Կահարին և Լոլիտա Լենկևիչը դեկտեմբերի 3-ին կանչվել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), փոխանցում է Aliq.ge-ն:
Ըստ ԱԳՆ-ի, հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել Բալթյան երեք երկրների՝ Վրաստանի կառավարության ղեկավարների և իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու հայտարարության առնչությամբ։
Հիշյալ երկրներն օրերս հայտարարեցին, որ վիզային պատժամիջոցներ են սահմանել նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ