ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 11, 24News
Եթե դու քո երկրի համար չե՞ս կռվում, ռուսն ու իրանցի՞ն պետք է կռվեն, քո բանակը քեզ պետք է պաշտպանի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է Էրդողանի ողորմածության վրա, իրեն թվում է, որ գիրքը կրծքին պինդ սեղմի և Ռուբեն Ռուբինյանի հաճախ ուղարկի բանագնացների հանդիպումների հետ հանդիպման, ամեն ինչ նորմալ կլինի։», - իր խոսքում նշեց Շարմազանովը։
Խոսելով Սիրիական ճգնաժամի մասին՝ Շարմազանովը նշեց․ «Յուրաքանչյուր պետության համար պետք ա կռվի իր բանակը, եթե իր բանակը չի կռվում, ոչ մի դաշնակից իրեն չի փրկի, եթե Փաշինյանը Սև լճի 30%-ի համար չի կռվում, 200 քկմ-ն չի ուզում հետ բերի, ոչ ռուսը, ոչ էլ իրանցին չեն գալու ու կռվեն։ Եթե տեսնում են, որ երկրի ղեիկավարը չի պատրաստվում կռվի իր տարածքների համար, ամերիկացին ու ռուսն են գալու կռվե՞ն։»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ