Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

l-0x0wh-786x458z-1 (1)

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ և 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Այս մասին տեղեկացնում է Սպիտակի ԲԿ-ն:

Ըստ փոխանցված տեղեկատվության`  թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետեւանքով: 

Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ: 

Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:

--00—ՅՄ