Սպիտակում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Ապրիլի 7-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Սպիտակի քաղաքային զբոսայգուց, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին նույն քաղաքի 28-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մի քանի գրամ դեղնականաչավուն, մանրացված չորացված մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը քաղել էր իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։