«Opel Astra»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին․ 20-ամյա ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ըտըտտտը.j

Երեկ՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ փետրվարի 1-ին, գիտակցության չգալով մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Բակուր Սարիբեկյանի և ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդգար Ահարոնյանը և Վաղինակ Ավդալյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ