Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի Ազգային աղոթքի նախաճաշին, նախատեսված են այլ հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

44307

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։

--00—ՅՄ