Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

l-0x0wh-868x506z-0.9055

Խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին:

Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ դեպքն արձանագրվել էր երեկ ուշ երեկոյան, որից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում հանդես էր եկել հասարակական կարգը պահպանելու և տրանսպորտում պատշաճ վարք դրսևորելու՝ ուղևորներին ուղղված հորդորով:

--00—ՅՄ