Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել․ այս պահին կա 4 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

վթարր_4-1

Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։

Հարգելի´վարորդներ, կրկին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00—ՅՄ