Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ Փարիզ պատվիրակություն կգործուղվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Capture

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆրանսիա պատվիրակություն կգործուղվի։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 

1. 2025 թվականի մարտի 5-7-ը աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 

2. Ֆրանսիայի Հանրապետություն մեկնող պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանին:

3. Պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝ 

1) Տիգրան Խաչատրյանինը, Արման Ադիլխանյանինը, Անահիտ Ավետիսյանինը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին. 

2 2) Դավիթ Խուդաթյանինը և Քրիստինե Ղալեչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․ 

3) Վահե Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 

4) Վահան Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: 

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին»,- ասված է որոշման մեջ։

--00—ՅՄ