ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

,

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում այցելել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է և Սյունիքի մարզի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Դեսպան Քվինը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը ամենուր։
 

--00--ԱՀ