Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

․

Արդեն 6-րդ ժամն է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ Գյումրու «Մեր քաղաքը» նախընտրական դաշինքով ավագանու թեկնածու 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ, գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Այս պահից ես հեռանում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքից: Կսպասեմ քննիչի զանգին 041122222 հեռախոսահամարով:

Հանրային պաշտպանի գրասենյակին խնդրում եմ պահանջի դեպքում տիկին Անահիտին պաշտպան չտրամադրել, քանի որ վերջինս պաշտպան ունի, որին հակակոռուպցիոն կոմիտեն թույլ չի տալիս տեսնել»,-գրել է Բաբայանը։

--00--ԱՀ