ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Այսօր՝ մարտի 31-ին, Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։
Հայաստանի 9 ներկայացուցիչներից 5-ը մեկնարկեցին հաղթանակով․ նրանց թվում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը։
Աննա Խաչատրյանը և Անի Նահապետյանը առաջին խաղափուլում գրանցեցին ոչ-ոքի՝ վաստակելով կեսական միավոր։ Գաբրիելա Հարությունյանը և Սոնա Կրկյաշարյանը պարտություն կրեցին։
Հիշեցնենք, որ առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով։
--00—ՅՄ