Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

.

ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում, ըստ ՔՊ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի, կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։

 Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդն է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հրապարակային ներողություն էր խնդրել Գյումրիում տեղի ունեցած միջադեպի համար և պաշտոնապես հայտարարել,  որ վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը: 

--00--ԱՀ