Խայտառակություն է, երբ Գերմանիայի նախագահը ՀՀ-ում է, նրա աշխատակազմը ներողություն է խնդրում Ալիևից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

l-19x0wh-1029x600z-0.7633

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է. «Խայտառակություն է, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան պաշտոնական այցի օրը, Գերմանիայի նախագահականի աշխատակազմի ղեկավարն ամոթալի մի գրություն է ուղարկում Հիքմեթ Հաջիևին, ներողություն խնդրում, որ սխալմունքի պատճառով Արցախի դրոշի պատկերը տեղ է գտել նախագահի սոցցանցային տիրույթում։

Սա ոչ միայն խոսում է այն մասին, որ Բեռլինում հավատարմագրված ՀՀ դեսպանությունը քաղաքական որևէ կշիռ ու հարգանք չունի, այլ նաև խոսում է այն մասին, թե Շտանմայերն ինչ վերաբերմունք ունի իրեն հյուրընկալած կողմի մասին։

Ակամայից հիշեցի մի դեպք, երբ արևմտյան խոշոր երկրներից մեկից և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պահանջում էին ջնջել թվիթերյան մի գրառում, և որը, շնորհիվ տեղի Հայ դատի հանձնախմբի, չիրականացավ․․․․»։

--00—ՅՄ