Դատավոր Տիգրան Փոլադյանն ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

410377160_1532085390663975_1052275643661881816_n

Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված, շուրջ 1,5 տարի կալանքի տակ գտնվող դատավոր Տիգրան Փոլադյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Ամիրյանի նախագահությամբ, բավարարել է Տիգրան Փոլադյանի պաշտպանների բողոքը՝ Փոլադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով՝ 10 մլն դրամի չափով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լուսինե Սահակյանից։

Հիշեցնենք, որ Տիգրան Փոլադյանը կալանքի տակ էր 2023թ․ դեկտեմբերից։ Քրեական ործն այժմ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում է։ Գործով մեղադրյալները հինգ են՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը, սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Գարեգին Մկրտչյանը, ԻԻՀ քաղաքացի Արաշ Նոսրափիալամդարին։ Դատավորը և սնանկության կառավարիչը կալանքի տակ են, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը և գրավը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ