Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

487935906-1078645080970774-5374101248773357709-n-770x_

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման և դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը:

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն) կմասնակցի՝ «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին»,- ասված է հաղորդագրությունում:

--00—ՅՄ