ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․
«Եթե ցանկանում եք ստանալ ձեր հարցերի պատասխանները Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ, կարող եք այսօր՝ ժամը 19:00-ին Ազատության հրապարակում մասնակցել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հանրային քննարկմանը՝ Արա Ղազարյանի ու Լարիսա Ալավերդյանի բանախոսությամբ:

Ովքեր փորձում են «իրատեսականության» դասեր տալ մեզ՝ պնդելով, թե վերադարձի հնարավորություն չկա, պետք է գիտակցեն, որ սա անօտարելի իրավունք և ռազմավարական նպատակ է, որին հասնելու համար պետք է պատրաստ լինել երկարաժամկետ պայքարի: Իսկ ՀՀ իշխանություններից մենք պահանջում ենք չանտեսել այս իրավունքը և չվիժեցնել այդ ռազմավարական նպատակի համար պայքարի հնարավորությունները, որքան էլ ներկա պայմաններում վերադարձը հնարավոր չէ:
--00—ՍՊ