Խաղի կատարյալ կառուցում․ Ինտերը Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

aa

 Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։

Տեսանյութում ամփոփված են Ա Սերիայի 30-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպման ընթացքում (2:1) 36-ամյա խաղացողի հաջողված գործողությունները։

«Հպումը հպման հետևից, խաղի կատարյալ կառուցում»,- գրված է տեսանյութին կից։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «ներաձուրիի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

 


--00—ՍՊ