ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Արագածոտնի Թեմը հաղորդում է․
«Սիրելի’ հավատացյալներ, սիրով տեղեկացնում ենք՝ ապրիլի 4-ին, ժամը 16:30-ին Սուրբ Հովհաննավանք վանական համալիրում, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, կկատարվի Մեծ Պահքի հինգերորդ միասնական ժամերգությունը:
Հրավիրում ենք ամենքիդ մասնակից և աղոթակից լինելու»:
--00—ՍՊ