ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածք ստանալուց հետո սկսել է անհատական մարզումները։
Մարտի 16-ին «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել էր, որ 21-ամյա Զախարյանի մոտ քառագլուխ մկանի վնասվածքը կրկնվել է, և մի քանի շաբաթ կպահանջվի վերականգնման համար։
«Զախարյանը սկսել է անհատական մարզումները և քրտնաջան աշխատում է մարզասրահում: Մենք դեռ հստակ ժամկետ չունենք, թե երբ Արսենը կվերադառնա թիմի մարզմանը, բայց նա շատ է ջանում»,- Մունդուատեի խոսքերն է փոխանցում Sport24-ը:
Armsport
--00—ՍՊ