ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «ՄԵԼՔ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։
--00—ՅՄ